Չարլզ Սպենսեր Չապլին

004«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ»:
«Պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, առճակատումներից, այլ մարդկանց հետ և ինքներս մեզ հետ ունեցած խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ դա կեանքն է»,- ասել է Չարլզ Սպենսեր Չապլինը: 🤔
 
◆ Չապլինը մի անգամ գաղտնի մասնակցել է «Թափառաշրջիկ» ֆիլմի` իր իսկ հերոսին նմանակողների մրցույթին և գրավել… 3-րդ տեղը»: 🙂
 
◆ Չարլի Չապլինը մի անգամ տուն վերադառնալիս գրպանում հայտնաբերում է մի ոսկյա ժամացույց… Չապլինը անհանգստացած մտածում է, թէ ինչպէս, ինչ հանգամանքներում է հայտնվել այդ չափազանց թանկարժէք ժամացույցն իր գրպանում… Չգտնելով պատասխան` նա առավոտեան տանում է թանկարժէք գտածոն ոստիկանություն… Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ է բերում, որն էլ բացատրություն է տալիս այդ առեղծվածին: Նամակում գրված էր. «Միստր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ… Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մէկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն` որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու-Յորքի ոստիկանութեան որոնման բոլոր ջանքերը ձախողվում են… Նրանք չեն գտնում գրպանահատ Ռոբին Հուդին… Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Ոստիկանությունը ճշմարիտ Սողոմոնյան որոշում է կայացնում՝ այդ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:
Իր ոչ սովորական լինելու պատճառով այս պատմությունը լայն հրապարակում է ստանում: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում ևս մի անհասցե, անանուն նամակ է ստանում մեծ դերասանը. «Հարգելի միստր Չապլին, ինչպէս այն Ռոբին Հուդը, ես էլ մոտ մէկ տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում, որտեղ էլ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, սակայն երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Միստր Չապլին, քանի որ ես նույնպէս Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»: 😊
.
◆ Էյնշտեյնը շատ էր սիրում Չապլինի ֆիլմերը: Մի անգամ հիացական նամակ է գրել նրան այն մասին, թե դիտել է նրա «Ոսկու տենդը» ֆիլմը.
–«Ոսկու տենդը» կինոնկարը հասկանալի է բոլորին, ողջ աշխարհին: Դուք անպայման կդառնաք ճանաչված, մեծ մարդ:
Չապլինը պատասխանել է.
–Ես Ձեզանով ավելի շատ եմ հիացած: Ձեր հարաբերականութեան տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, այնուամենայնիվ, դուք դարձել եք մեծ մարդ:
………………………………………………..
Հատված դստերը` Ջերալդինային գրած Չապլինի նամակից. «Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մէկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպէսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ եթէ գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապէս թո՛ղ բեմը»: 🤔
………………………………………………
Ամերիկյան կինոյի ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ Չարլզ Սպենսեր Չապլինը (1889-1977) համաշխարհային կինոարվեստի ամէնանշանավոր ներկայացուցիչներից է, ողբերգակատակերգութեան հիմնադիրը կինոյում: Նրան անվանել են ծիծաղի արքա:
\_________________________________________________________________/

Leave a comment